Գլխավոր էջ » 2014 » Նոյեմբեր » 1 » Ապագայի սուպերքարերի նախատիպերը` ֆրանսիական ավտոարտադրողներից. Renault, Peugeot և Venturi
11:47
Ապագայի սուպերքարերի նախատիպերը` ֆրանսիական ավտոարտադրողներից. Renault, Peugeot և Venturi

Փարիզի ավտոսրահում երեք ֆրանսիական ավտոարտադրող արտասովոր կոնցեպտային մեքենաների միջոցով ցուցադրել են ավտոարտադրության ապագայի իրենց տեսլականը: Rbc.ru-ն ներկայացրել է Peugeot, Renault և Venturi ապրանքանիշերի կոնցեպտները: 

Peugeot Quartz 

Peugeot-ն ներկայացրել է Quartz քրոսովերի կոնցեպտը` 23 դյույմանոց անվահեծերով, «մկրատ» դռներով և ապակե տանիքով, որը «վերածվում է» երկու առանձին սպոյլերի: Քրոսովերը կարող է 4 ուղևոր տեղավորել, որոնցից յուրաքանչյուրին առանձին շերեփանման նստելատեղ է հասնում: Սրահը արտաքինից պակաս ֆուտուրիստական չէ, այն պատված է «թվային գործվածքով», որի պատրաստման համար կիրառվել է վերամշակված պլաստիկ, իսկ կենտրոնական վահանակը պատրաստված է բազալտից: Կապոտի ներքո տեղադրված է 1.6 լիտր ծավալով տուրբո շարժիչը` 270 ձիաուժ հզորությամբ: Բացի այդ, կոնցեպտը համալրված է երկու էլեկտրաշարժիչով, իսկ հիբրիդային համակարգի ընդհանուր հզորությունը կազմում է 500 ձիաուժ:

 


Venturi America

Մոնակոյում գործող և բացառապես էլեկտրական մեքենաների արտադրության գործում մասնագիտացած Venturi ապրանքանիշը ներկայացրել է ավտոսրահի, թերևս, ամենաէքստրավագանտ կոնցեպտը` America-ն: Երկտեղանի քրոսովերը համալրված է 400 ձիաուժ հզորությամբ էլեկտրական շարժիչով, որի շնորհիվ մեքենան 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 4.5 վայրկյանում, իսկ մեկ լիցքավորմամբ անցնում է 250 կմ տարածություն: Մարտկոցի ամբողջական լիցքավորման համար անհրաժեշտ է 3.5 ժամ: America-ի թափքը պատրաստված է ածխածնից, իսկ շասսին` ալյումինից: Մեքենայի քաշը կազմում է 1525 կգ: Ավտոարտադրողը մտադիր է թողարկել ընդամենը 25 օրինակ, որոնցից յուրաքանչյուրը կարժենա 450- 500 000 դոլար: 
 


Renault EOLAB 

Renault-ն ավտոսրահում ներկայացրել է EOLAB մինի-քարի կոնցեպտը, որը հաճելիորեն զարմացնում է իր կոմպակտ չափսերով: Ընկերության ներկայացմամբ` վառելիքի խնայողության համար 100 տեխնիկական նորարարություն է կիրառվել մոդելում: Հոսքագծի նմանվող ձևերը նպաստում են աերոդինամիկայի բարելավմանը: Կառուցվածքում կիրառվել են գերթեթև նյութեր, իսկ կողային հայելիների փոխարեն տեսախցիկներ են տեղադրվել: Մեքենայի քաշը կազմում է 955 կգ: Տանիքը պատրաստվել է մագնիումից, արգելակման սկավառակները` պողպատից և ալյումինից: Մեքենան համալրված է հիբրիդային ուժային համակարգով. 1 լիտր ծավալով 3 մխոցային բենզինային շարժիչը` 74 ձիաուժով, աշխատում է 67 ձիաուժ հզորությամբ էլեկտրաշարժիչի հետ: Ապագայում Renault-ն մտադիր է զանգվածային արտադրության ներկայացնել EOLAB-ի օրինակով պատրաստված մոդելներ:

Դիտումներ: 333 | Ավելացրեց: Karen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: