12:05 Աշխարհի ամենավտանգավոր գետերն ու լճերը | |
Bigpicture.ru-ն ներկայացնում է աշխարհի ամենավտանգավոր գետերն ու լճերը:
Սիցիլիա կղզում Էթնա հրաբխի կործանարար ուժի շնորհիվ հայտնի դարձած յուրօրինակ ջրային պարունակությամբ լիճը, որն իրականում ոչ թե ջուր, այլ H2SO4՝ ծծմբական թթու է պարունակում, ըստ տեղեկությունների՝ այնքան կործանարար է, որ Կոզա Նոստրա հանցավոր խմբավորումն այն որպես դիակների հետքերը կորցնելու շատ հարմար վայր է օգտագործել:
Իսպանական Ուելվա գավառից սկիզբ առնող և Անդալուզիայով անցնող Ռիո Տինտո գետի կարմիր ջրերը վանում են ո՛չ միայն իրենց տեսքով, այլև՝ պղնձի, արծաթի և ոսկու հանքերից եկող մետաղների բարձր կոնցենտրացիայով: Ջուրը, որի pH-գործոնը տատանվում է 1.7-ից 2.5-ի միջև, գործնականում համապատասխանում է մարդկանց ստամոքսահյութի թթվայնությանը, որը վտանգավոր է ցանկացած կենդանի էակի համար:
Դեռևս մի քանի տարի առաջ ՌԴ նախագահի հրամանով Նիժնի Նովգորոդի և Դերժինսկու միջև տեղաբաշխված ճահճացած Սև անցք կոչվող լիճը պետք է ամբողջությամբ ավազով ծածկվեր և հողին հավասարեցվեր: Պատճառը այնտեղից եկող գարշահոտությունն է, որն այնքան ուժեղ է, որ չի անհետանում նույնիսկ թեժ ամռան օրերին Ռուսաստանում բռնկվող հրդեհների հետևանքով, իսկ ջրում առկա սև խեժը ոչնչացնում է շրջակա բնությունն ու տեղանքի կենդանական աշխարհը:
Երրորդ ամենաերկար գետն աշխարհում, որը զիջում է միայն Ամազոնին և Նիլին, Չինաստանում գտնվող Յանցզին է: 17.000 չինական բնակավայրերի՝ կոյուղու համակարգ չունենալու պատճառով նրանց կենսական գործառույթների բոլոր թափոնները արտանետվում են լճակ՝ առանց զտման հնարավորության:
Ուրալի շրջանում Կարաչայ լճում անցկացրած մեկ ժամը բավարար է 600 ռենտգեն ճառագայթման հետևանքով դաժան մահվան հետ հանդիպելու համար: Պատճառը «Մայակ» գործարանի տրոհվող նյութերի պահեստներում տեղի ունեցած պայթյունն է:
Աշխարհի ամենաջրառատ գետը վտանգավոր է ո՛չ միայն իր հզորության, այլև՝ այնտեղ բնակվող գիշատիչ հրեշների պատճառով: Այնտեղ են բնակվում անկուշտ պիրանիաները, սև կայմանները, հսկայական անակոնդաները:
Եթե չորային եղանակին որևէ մեկը սուզվի Դոմինիկյան Հանրապետությունում գտնվող Despair հովտից ոչ հեռու գտնվող ազգային Morne Trois Pitons զբոսայգում գտնվող Եռացող լճում, կարող է եփվել բառի ամենաուղիղ իմաստով: Լճի կենտրոնի ջերմաստիճանը հասնում է 92 °С-ի:
«Ռամայանա» հնդկական էպոսում ասվում է, որ Սուրբ գետի՝ Գանգայի ջրերը կարող են կենդանացնել մահացած մարդկանց և բուժել հիվանդներին, սակայն իրականում այդպես չէ: Գանգա են լցվում բազմաթիվ արտադրական թափոններ, ինչի պատճառով այնտեղ թույլատրելիի սահմանը 120 անգամ գերազանցող էնթերոմանրեներ են բնակվում:
Ամերիկյան Սիրակուզներից ոչ հեռու գտնվող Օնոնդագա լիճը XIX դարում հանգստի լավագույն վայրերից էր, սակայն մեկ դար անց էկոլոգիական աղետի հետևանքով այն արդյունաբերական թափոններով է լցվել, որի հետևանքով լճում բազմաթիվ քիմիական տարրեր՝ նատրիում, ֆոսֆատներ, սնդիկ և վտանգավոր մանրէներ են առաջացել:
Ցիտարիում գետը առաջավոր տեխնոլոգիաների զարգացման հետևանքով թափոնների արտանետման վայր է դարձել: Կեղտոտ մանրէներով հարուստ ջուրը մինչ օրս ոռոգման և խմելու համար է օգտագործվում: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |