11:46 Geely-ն բացահայտել է իր նոր սեդանը | |
Չինական Geely ավտոհոլդինգը հրապարակել է GC9 ավտոմեքենայի լուսանկարները, որը նոյեմբերի վերջին պաշտոնապես ցուցադրվելու է Գուանչժոու ավտոշոուի ընթացքում, գրում է rg.ru-ն։
Նորույթն ընկերության թեթև մարդատար մեքենաների շարքում դառնալու է ամենախոշոր և թանկարժեք մոդելը։
Մեքենայի ներքին ձևավորմամբ զբաղվել է Volvo ընկերության նախկին դիզայներ Պիտեր Հորբերին, հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից։
Սեդանը կունենա սենսորային էկրանով մուլտիմեդիա համակարգ, ինչպես նաև ջերմության վերահսկման և առանց բանալու մարտկոցի գործի դրման համակարգ։
GC9-ի տեխնիկական մանրամասները դեռ անհայտ են, սակայն, ենթադրվում է, որ այն ունենալու է տուրբոներմղիչով 1,8 լիտրանոց բենզինային շարժիչ։
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |