Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 16 » Google-ը թողարկեց Android 5.0 Lollipop համակարգը
22:04
Google-ը թողարկեց Android 5.0 Lollipop համակարգը
 
Երկարատև փորձարկումներից հետո Google ընկերությունը վերջապես պաշտոնապես հայտարարեց Android L օպերացիոն համակարգի վերջնական տարբերակի թողարկման մասին: Անդրոիդի այս տարբերակը կոչվում է Android 5.0 Lollipop: Այն տեղադրված է լինելու միանգամից երեք սարքերի վրա՝ Nexus 6,Nexus 9 և Nexus Player: Բացի այդ, մոտակա մի քանի շաբաթների ընթացքում Android 5.0 համակարգը հասանելի կլինի Nexus 4, Nexus 5, Nexus 7 և Nexus 10 սարքերի վրա:
 
 
Lollipop համակարգի նկատելի ֆունկցիաները հիմնականում վերաբերում են արտաքին ինտերֆեյսին: Այն ստացել է նոր դիզայն, որը կոչվում է Material Design: Բացի արտաքին փոփոխություններից, Lollipop համակարգում առկա են ավելի քան 5000 նոր API ֆունկցիաներ, որոնք նախատեսված են ծրագրեր մշակողների համար և հնարավորություն են տալիս ստեղծել ավելի ունիվերսալ ու հարուստ ֆունկցիանալով հավելվածներ: 

 
Lollipop համակարգի նոր հետաքրքիր ֆունկցիաներից է նաև ծանուցումների նոր կարգավորումները, ինչպես նաև էներգիայի պահպանման նոր Battery Saver ռեժիմը և միևնույն սարքի վրա տարբեր օգտատերերի հաշվիների հետ աշխատանքը:
 
Android 5.0 Lollipop համակարգի թողարկում հանդիսանում է նշանակալի իրադարձություն՝ այն Android համակարգի արտաքին ինտերֆեյսի ամենամեծ թարմացումն է՝ Android 4.0 Ice Cream Sandwich (2011թ.) համակարգից սկսած:
 
Դիտումներ: 400 | Ավելացրեց: Karen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: