Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 27 » Google ընկերությունը iOS համակարգի համար թողարկել է պրեզենտացիաներ պատրաստելու ծրագիր
19:39
Google ընկերությունը iOS համակարգի համար թողարկել է պրեզենտացիաներ պատրաստելու ծրագիր
 
Google ընկերությունը iOS համակարգի համար թողարկել է Slides անունով հավելված, որը թույլ է տալիս iPhone-ի և iPad-ի օգտատերերին անվճար աշխատել պրեզենտացիաների հետ: Slides հավելվածը թույլ է տալիս ստեղծել նոր պրեզենտացիաներ կամ խմբագրել նախկինում ստեղծվածները: Ընդ որում հավելվածն ունակ է լիովին աշխատել Microsoft PowerPoint ծրագրի ֆայլերի հետ: Այսինքն կարող եք դրանք բացել, խմբագրել և պահպանել:
 
 
Վերոնշված Slides հավելվածի թողարկման հետ մեկտեղ Google-ը թարմացրել է նաև iOS համակարգի համար նախատեսված Docs և Sheets հավելվածները, որոնք նախատեսված են տեքստային փաստաթղթերի և էլեկտրոնային ցուցակների հետ աշխատելու համար: Այդ հավելվածներով արդեն հնարավոր է բացել, խմբագրել և պահպանել Microsoft Word-ի և Excel-ի ֆայլեր: Այսպիսով Google-ը դժվար դրության մեջ է դնում Microsoft-ին, որը iOS համակարգի համար նույնպես ունի փաստաթղթերի հետ աշխատելու համապատասխան հավելվածները (Word, Excel, PowerPoint), սակայն դրանցով անվճար կարող եք միայն բացել ֆայլերը, իսկ խմբագրման համար պետք է բաժանորդագրվեք ու ամսական որոշակի գումար մուծեք Microsoft-ին:
 
 
Դիտումներ: 455 | Ավելացրեց: Karen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: