Գլխավոր էջ » 2014 » Հոկտեմբեր » 16 » Google ընկերությունը ներկայացրեց Nexus Player նվագարկիչը
22:04
Google ընկերությունը ներկայացրեց Nexus Player նվագարկիչը
Nexus 5 սմարթֆոնի և Nexus 9 պլանշետի հետ միաժամանակ Google ընկերությունը ներկայացրեց նաև Nexus Player-ը, որն աշխատելու է Google Android TV պլոտֆորմի հիման վրա: Այն իրենից ներկայացնում է ASUS ընկերության կողմից ստեղծված հեռուստատեսային կոնսոլ:

 
 
Nexus Player նվագարկիչը թույլ է տալիս հեռուստացույցի վրա փոխանցել երաժշտություն, ֆիլմեր, և հեռուստաշոուներ: Օգտատերերը կարող են նաև հեռուստացույցի վրա բացել Անդրոիդ համակարգի համար նախատեսված խաղեր և ծրագրեր: Խաղերը կառավարելու համար կարելի է օգտվել ջոյստիկից, սակայն այն վաճառվում է առանձին: Իսկ կոնսոլի կոմպլեկտում ներառված հեռակառավարման վահանակով հնարավոր է կառավարել կոնսոլը և կատարել որոնումներ:

 
Nexus Player նվագարկիչը ս.թ. հոկտեմբերի 17-ից հասանելի կլինի պատվիրելու համար, իսկ ս.թ. նոյեմբերի 3-ից կհանվի վաճառքի: Սարքը կարժենա $99, իսկ խաղային ջոյստիկը՝ $39:
 
Դիտումներ: 471 | Ավելացրեց: Karen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: