Գլխավոր էջ » 2014 » Օգոստոս » 10 » Հայտնի Shazam ծրագիրն արդեն հասանելի է նաև MacOS-ում
01:15
Հայտնի Shazam ծրագիրն արդեն հասանելի է նաև MacOS-ում
 
Երգերի իդենտիֆիկացիայի համար նախատեսված հայտնի Shazam ծառայությունը արդեն վաղուց հասանելի է iOS, Android և Windows Phone համակարգերի վրա: Այն ունակ է լսել երգից մի փոքր հատված և վայրկյանների ընթացքում ցուցադրել այդ երգի մասին մանրամասն ինֆորմացիա: Այժմ Shazam-ի ստեղծողները որոշել են իրենց ծառայությունը հասանելի դարձնել նաև համակարգիչների վրա և թողարկել են Mac համակարգիչների վրա աշխատող տարբերակը:
 
Ծրագիրը տեղադրելուց և համապատասխան թույլտվություն ստանալուց հետո այն աշատում է ֆոնային ռեժիմում: Գլխավոր էկրանի վրա ծրագիրը զբաեցնում է մի փոքր հատված, որտեղ ցուցադրվում է հայտնաբերված երգի մասին ինֆորմացիան: Նշեմ, որ Shazam-ը ճանաչում է ոչ միայն երգեր, այլ նաև սերիալներ, հաղորդումներ, ֆիլմեր (այս ֆունկցիան աշխատում է միայն ԱՄՆ-ում):
 
Mac OS-ի համար նախատեսված Shazam ծրագիրը կարող եք ներբեռնել Mac App Store-ից:
 
Դիտումներ: 373 | Ավելացրեց: Karen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: