
Իտալական ICS Photography հրատարակության տրամադրության տակ են հայտնվել Fiat 500X ամենագնացի առաջին պաշտոնական լուսանկարները: Այս մասին հաղորդում է motor.ru-ն:
Fiat 500X-ը կառուցվել է միևնույն հարթակի վրա,ինչ Jeep Renegade քրոսովերն ու կոմպակտ Fiat 500L-ը: Նոր քրոսովերի տեխնիկական նորությունները կբացահայտվի Փարիզի ավտոսրահում կայանալիք պրեմիերայի ժամանակ:
Fiat 500 ընտանիքի X դասիչի տակ գտնվող մոդելն առանձնանում է առավել երկար կապոտով, հզորացված ճանապարհային լուսավորությանբ, ինչպես նաև՝ կուզովի երեսպատման համար նախատեսված պլաստիկե նորույթներով:
Ենթադրվում է, որ 500X-ի շարժիչային շարքը կհամալրեն միևնույն միավորները, ինչ Jeep Renegade-ի պարագայում՝ MultiAir ընտանիքի 140 ձիաուժ հզորությամբ 1.4 լիտր ծավալով բենզինային շարժիչը, ինչպես նաև՝ 2 լիտր ծավալով 170 ձիաուժ հզորությամբ դիզելային MultiJet շարժիչը:
Նոր Fiat-ն, ինչպես Jeep Renegade-ը, կթողարկեն Իտալիայի մեքենաշինական գործարանում:
:




















 |