18:13 Ինչ է իրենից ներկայացնում «Яндекс.Радио»-ն և ինչպես օգտվել դրանից Հայաստանում | |
Այս նոր ծառայության միակ բացասական կողմն այն է, որ այն աշխատում է միայն Ռուսաստանի տարածքում: Սակայն այսօր ցույց կտամ, թե ինչպես ցանկացած երկրում օգտվել «Яндекс.Радио» ծառայության վեբ տարբերակից: Բլոգում արդեն անդրադարձել եմ Hola Better Internet հավելվածի մասին, որը տեղադրվում է դիտարկչի վրա և թույլ է տալիս ընտրել ցանկացած երկիր ու ստանալ տվյալ երկրի IP հասցե: Այսպիսով պետք է կատարել հետևյալ քայլերը՝
Վեբ տարբերակի դեպքում 1.Տեղադրեք այս հավելվածը:
2.Բացեք radio.yandex.ru կայքը
3.Հավելվածում ընտրեք Ռուսաստանի դրոշը և թարմացրեք բացված էջը:
Անդրոիդի դեպքում 1.Ներբեռնեք այս ֆայլը: 2.Տեղադրեք այն հեռախոսի մեջ և բացելով տեղադրեք (install արեք) «Яндекс.Радио» հավելվածը: 3.Google Play-ից ներբեռնեք և տեղադրեք Hola Free VPN հավելվածը: 4.Բացեք Hola Free VPN հավելվածը և ծրագրերի ցանկից ընտրեք «Яндекс.Радио» հավելվածը: 5.Ընտրեք Ռուսաստանի դրոշը և սեղմեք Open: Հետագայում Անդրոիդով «Яндекс.Радио» ծառայությունից օգտվելու համար պետք է կրկնեք 4-րդ ու 5-րդ քայլերը:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |