Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 19 » iOS 8-ը արդեն հասանելի է: Ինչպես ներբեռնել և տեղադրել
22:04
iOS 8-ը արդեն հասանելի է: Ինչպես ներբեռնել և տեղադրել
 
Apple ընկերությունը ամիսներ առաջ էր ներկայացրել iOS 8 օպերացիոն համակարգը, սակայն այն հասանելի չէր օգտատերերի համար: Այսպիսով երեկվանից արդեն օգտատերերին հնարավորություն է տրվել թարմացնել իրենց սմարթֆոնների և պլանշետի օպերացիոն համակարգերը և տեղադրել iOS 8 համակարգը: Այս նոր համակարգում առկա նորույթներին ու փոփոխություններին արդեն անդրադարձել եմ, սակայն կարող եք վերհիշել՝ դիտելով այս տեսանյութը:
 
 
Մինչ այս նոր համակարգը տեղադրելը, խորհուրդ կտամ կատարել մի քանի գործողություններ: Նախևառաջ հարկավոր է պահպանել ձեր սարքի մեջ գտնվող տվյալները, որպեսզի դրանք հասանելի լինեն նաև iOS 8 համակարգում: Հիմնականում Apple-ը ավտոմատ դրանք սինխրոնիզացնում է Ձեր iCloud-ի հաշվի հետ և տվյալները տեղադրում ամպային սերվերներում, սակայն հնարավոր է, որ այդ ֆունկցիան անջատած լինեք: Ստուգելու համար բացեք Settings > iCloud > Backup & Storage բաժինը և միացրեք iCloud Backup ֆունկցիան: Միացնելուց հետո որոշակի ժամանակ է հարկավոր, որպեսզի ձեր բոլոր տվյալները սինխրոնիզացվեն:
 

 

 
Կարող եք նաև տվյալները պահպանել համակարգչի միջոցով: Միացրեք Ձեր սարքը համակարգչին և բացեք iTunes ծրագիրը: Այնուհետև կատարեք  Backup բաժնի հրամանները: Այս տարբերակով կարող եք ֆայլերը պահպանել և՛ համակարգչի, և՛ iCloud-ի վրա:
 


Ֆայլերը պահպանելուց հետո կարող եք արդեն անցնել iOS 8-ի տեղադրելուն: Կա տեղադրելու երկու եղանակ: Առաջինի դեպքում պետք է սարքի վրա բացեք Settings>General>Software Update բաժինը: Սակայն այս տարբերակի դեպքում հեռախոսի վրա պահանջվում է մոտ 5Գբ ազատ տարածք, հակառակ դեպքում թարամումը չի կատարվի: Այս սահմանափակումից խուսափելու համար խորհուրդ կտամ օգտվել երկրորդ տարբերակից, որի դեպքում պետք է սարքը միացնել համակարգչին և թարմացնել iTunes ծրագրի միջոցով:
 
Դիտումներ: 451 | Ավելացրեց: Karen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: