Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 17 » iOS 9 և OS X El Capitan համակարգերի բետա տարբերակներն արդեն հասանելի են բոլորի համար: Ինչպես ներբեռնել և տեղադրել
14:35
iOS 9 և OS X El Capitan համակարգերի բետա տարբերակներն արդեն հասանելի են բոլորի համար: Ինչպես ներբեռնել և տեղադրել
 
Apple ընկերությունը սկսել է տարածել iOS 9 և OS X El Capitan օպերացիոն համակարգերի բետա տարբերակները: Այս երկու համակարգերում տեղ գտած փոփոխությունների մասին ժամանակին մանրամասն անդրադարձել եմ այս գրառման մեջ: Նշեմ, որ դրանց վերջնական տարբերակները կթողարկվեն ս.թ. աշնանը: iOS 9 համակարգի բետա տարբերակը ներբեռնելու համար պետք է iPad-ով, iPhone-ով կամ iPod-ով մտնեք այստեղ, լոգին լինեք Ձեր Apple-ի հաշիվ, ներբեռնեք և տեղադրեք անհրաժեշտ սերտիֆիկատը: Այդ գործողություններից հետո պետք է մտնեք Settings, այնուհետև General -> Software Update: Այդ պատուհանում արդեն պետք է հայտնվի iOS 9 համակարգի բետա տարբերակի թարմացման մասին տեղեկացումը: El Capitan օպերացիոն համակարգը ներբեռնելու համար պետք  մտնել այստեղ և հետևել հրահանգներին
 
Դիտումներ: 1161 | Ավելացրեց: Karen | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: