Գլխավոր էջ » 2015 » Հուլիս » 13 » Նոր Range Rover Sport-ը հնարավոր է վարել սմարթֆոնի միջոցով (Տեսանյութ)
18:14
Նոր Range Rover Sport-ը հնարավոր է վարել սմարթֆոնի միջոցով (Տեսանյութ)
 
Բրիտանական մեքենաշինական Land Rover ընկերությունը ցուցադրեց Range Rover Sport լյուքս դասի ամենագնացը, որը հնարավոր է կառավարել սմարթֆոնի միջոցով: Խոսքը գնում է ոչ միայն հեռավորության վրա մեքենայի շարքիչը միացնելու կամ դռնելը փակել բացելու մասին, այլ մեքենայի լիարժեք կառավարման մասին: Ներքևի տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես է մեքենայից դուրս գտնվող վարորդը կառավարում մեքենան և այն անցկացնում դժվար անցանելի մասերով: Սմարթֆոնով հնարավոր է պտտել մեքենայի ղեկը, տեղաշարժել առաջ այն և բնականաբար արգելակել: 

 

Սմարթֆոնով մեքենան կառավարելու դեպքում արագության վրա դրված է 6.4կմ/ժ արագության սահմանափակում և կառավարողի ու մեքենայի միջև եղած հեռավորությունը չպետք է գերազանցի 3 մետրը: Եթե այդ հեռավորությունը 3 մետրից ավել է լինում կամ վարորդը չափից դուրս մոտ է գտնվում մեքենային, ապա այն ավտոմատ արգելակում է:
 
Տվյալ պահին սա պարզապես փորձնական մոդել է և դժվար է ասել, թե երբ այն կկիրառվի ավտոմեքենաների վրա: Տեղեկացնեմ նաև, որ հետագայում նախատեսվում է ավելացնել նաև ձայնային հրամաններով կառավարման ռեժիմը: Range Rover-ը մտածել է նաև այն դեպքի մասին, երբ գողացված սմարթֆոններով հնարավոր կլինի կառավարել ու գողանալ մեքենաները: Նմանատիպ դեպքրից խուսափելու համար կառավարողի մոտ պետք է գտնվի նաև մեքենայի բանալին, որի մեջ գտնվում է համապատասխան չիպը:
Դիտումներ: 1155 | Ավելացրեց: Karen | - Վարկանիշ -: 5.0/1
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: