Գլխավոր էջ » 2014 » Դեկտեմբէր » 10 » Օֆլայն քարտեզների Maps.me Pro հավելվածը դարձել է ամբողջովին անվճար
22:23
Օֆլայն քարտեզների Maps.me Pro հավելվածը դարձել է ամբողջովին անվճար
 
Maps.me ծրագիրը ճանապարհորդների և վարորդների  համար նախատեսված շատ օգտակար ծրագիր է, որը թույլ է տալիս ներբեռնել աշխարհի գրեթե բոլոր երկրների ու քաղաքների օֆլայն քարտեզներ և օգտվել դրանցից նույնիսկ այն ժամանակ, երբ սարքը միացված չի ինտերնետին: Ծրագիրն ունի նաև նավիգացիա, որի միջոցով կարող եք տեսնել Ձեր գտնվելու վայրը և այն ճանապարհը, որով պետք է հասնեք վերջնական կետին: 
 
 
Maps.me ծրագրի քարտեզները շատ ճշգրիտ ու մանրամասն են պատրաստված: Օրինակ Երևանի քարտեզը հաճելիորեն զարմացնում է իր ճշտությամբ:

 

 
Նախկինում Maps.me ծրագրի Pro տարբերակը վճարովի էր, իսկ այժմ այն դարձել է ամբողջովին անվճար: Մի խոսքով, եթե ցանկանում եք սմարթֆոնի կամ պլանշետի վրա ունենալ քարտեզ և առանց ինտերնետի օգտվել դրանից, ապա պարտադիր պետք է ունենաք Maps.me հավելվածը:
 
 
Դիտումներ: 427 | Ավելացրեց: Karen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: