21:20 Վաստակում ենք գումար ինտերնետում SeoSprint կայքի միջոցով (քայլ առ քայլ) | |
![]() Այսօր կանդրադառնանք ինտերնետում իրական գումար վաստակելու համար նախատեսված լավագույն կայքերից մեկին: Եթե մի փոքր ժամանակ հատկացնեք ու կատարեք կայքի բոլոր պահանջները, ապա ահագին եկամուտ կարող եք ունենալ այս կայքից: Ես ինքս փորձել եմ ու վստահեցնում եմ, որ սա 100% աշխատող մեթոդ է: Այս գրառման մեջ կարող եք քայլ առ քայլ տեսնել, թե ինչպես կարող եք գրանցվել և վաստակել գումարներ մկնիկի մի քանի քլիքով:
Գրանցում, մուտք և ակտիվացում 1.Այցելեք այս կայքը
2.Սեղմեք Регистация
3.Գրեք Ձեր անունը և էլեկտրոնային փոստի հասցեն
4.Գրեք պահանջվող կոդը ու սեղմեք Продолжить
5.Նշեք ներքևի նկարում ընտրված պատասխանները`
7.Բացված էջում կտեսնեք Ձեր գրանցման տվյալները: Դրանք որևէ տեղ պահպանեք կամ գրեք թղթի վրա: 8.Սեղմեք Вход: 9.Առաջին դաշտում գրեք էլ. փոստը, իսկ երկրորդում՝ գաղտնաբառը (գաղտնաբառը ստացել էիք 7-րդ քայլում):
10.Լրացրեք պահանջվող կոդը ու սեղմեք ВОЙТИ:
11.Մտեք ձեր պրոֆիլի կարգավորումների էջը կամ սեղմեք այստեղ: 12.Հեռախոսի համարի դաշտի կողքը սեղմեք Указать: 13.Գրեք Ձեր հեռախոսի համարը և սեղմեք Получить код в СМС (հեռախոսի համարը Հայաստանի համար պետք է գրել հետևյալ ֆորմատով՝ +374, այնուհետև բջջային համարը առանց օպերատորի կոդի 0-ի): 14.Բջջային հեռոխասին եկած SMS-ի կոդը գրեք պահանջվող դաշտում ու սեղմեք Готово: Այս քայլից հետո Ձեր պրոֆիլը կակտիվանա ու SeoSprint համակարգը կհամոզվի, որ Ձեր պրոֆիլը կեղծ չի ու պատկանում է իրական մարդու:
15.Լրացրեք նաև այս էջի մնացած դաշտերը: Եթե արդեն գրանցված եք webmoney համակարգում, ապա գրեք նաև Ձեր ID-ն: Կարող եք նաև այդ դաշտը լրացնել գումար ստանալու ժամանակ: Ներքևում հավաքելով 7-րդ քայլում ստացած պին կոդը պահպանեք կարգավորումները:
Վաստակել գումար
1.Սեղմեք ձախ կողմում գտնվող Серфинг сайтов կոճակը
2.Կբացվի այն կայքերի ցուցակը, որոնք մի քանի վայրկյան այցելելու դեպքում կվաստակեք գումարներ (ցուցակը պարբերաբար թարմացվում է):
3.Հանձնարարությունը անելու համար սեղմեք դրա վրա գտնվող կետի վրա: Հանձնարարության կատարման համար տրամադրվող գումարը նշված է աջ մասում:
4.Սեղմեք Просмотреть сайт рекламодателя կոճակը
5.Սպասեք, մինչև ներքևի ժամանակը ավարտվի
6.Սեղմեք անհրաժեշտ թիվը
![]()
7.Փակեք բացված էջը ու նույն եղանակով կատարեք մյուս հանձնարարությունները:
8.Կայքում գումար վաստակելու համար կան ևս երեք մեթոդներ (Чтение писем, Прохождение тестов և Выполнение заданий), որոնց դեպքում պետք է կարդալ տարբեր մարդկանց կողմից առաջարկվող հանձնարարությունները և կատարել:
Ստանալ վաստակած գումարը 1.Եթե գրանցված չեք Webmoney-ում, ապա գրանցվեք: 2.Այցելեք այստեղ 3.Ընտրեք Webmoney: 4.Լրացրեք անհրաժեշտ տվյալները ու փոխանցեք 5.Webmoney-ն դրամի վերածելու համար կարող եք օգտվել բլոգում ներկայացված այս մեթոդից: | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |