Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 25 » Վերջապես iOS-ում հայտնվել է հայերեն ստեղնաշար: Ինչպես ներբեռնել և տեղադրել
20:07
Վերջապես iOS-ում հայտնվել է հայերեն ստեղնաշար: Ինչպես ներբեռնել և տեղադրել
 
 
Apple-ի կողմից վերջերս ներկայացված iOS 8 համակարգում ավելացել է այլ ընկերությունների կողմից արտադրվող ստեղնաշարեր տեղադրելու հնարավորություն: Այսինքն Apple-ը այլևս չի պարտադրում, որ օգտատերերը անպայման օգտվեն իրենց ստեղնաշարից և կարող են տեղադրել այլ ստեղնաշարեր: Բնական է, որ այս նոր ֆունկցիան չէր կարող վրիպել հայ ծրագրավորողների աչքերից: Այսպիսով iOS-ի պատմության մեջ առաջին անգամ հնարավոր է մի քանի պարզ քայլով տեղադրել հայերեն ստեղնաշար (նախկինում դա հնարավոր էր անել միայն համակարգը jailbreak անելուց և մի շարք գործողություններ անելուց հետո) և օգտվել դրանից այդ համակարգի ցանկացած միջավայրում:


ՎՃԱՐՈՎԻ ՏԱՐԲԵՐԱԿ
App Store-ում տեղադրվել է HayTar անունով ստեղնաշար, որն արժի ընդամենը 0.99$: Այս հավելվածը տվյալ պահին հանդիսանում է Հայաստանում App Store-ից ամենաշատ ներբեռնված վճարովի ծրագիրը: Կարծում եմ 0.99$-ը (400 դրամ) շատ լավ գին է հայերեն ստեղնաշար ունենալու համար: 

 
1.Ձեր սարքի AppStore-ում գտեք  HayTar հավելվածը և ներբեռնեք:
 
2.Բացեք Ձեր սմարթֆոնի կամ պլանշետի Settings բաժինը, այնուհետև` General>Keyboard>Keyboards
 
3.Սեղմեք Add New Keyboard կոճակի վրա և ընտրեք HayTar ստեղնաշարը:

 
 
 
Այսքանով կարգավորումներն ավարտված են: Բացեք որև տեքստային խմբագրիչ կամ որոնման պատուհան և ստեղնաշարի վրա սեղմեք գլոբուսի նշանը: Ստեղնաշարերի ցանկը տեսնելու համար 2 վայրկյան սեղմեք և պահեք գլոբուսի նշանը և բացված ցանկից ընտրեք հայերեն ստեղնաշարը: Այսինքն այդ գլոբուսի նշանի միջոցով կարող եք հեշտությամբ փոխել մուտքագրման լեզուն (անգլերեն, ռուսերեն, հայերեն և այլն): HayTar հավելվածը նաև ներառում է բառարան, որի հիմքում ընկած է Google Translate-ը:

ԱՆՎՃԱՐ ՏԱՐԲԵՐԱԿ
Եթե չեք ցանկանում գումար վճարել հայերեն ստեղնաշարի համար, ապա կամ պետք է սպասեք, կամ էլ փորձեք տվյալ պահին հասանելի այդ տարբերակ: Այս տարբերակի դեպքում տեղադրում եք ոչ հայկական ծագմամբ ստեղնաշար, որը ներառում է նաև հայերենը:

1.Ձեր սարքի AppStore-ում գտեք  Adaptxt հավելվածը և ներբեռնեք:
 
2.Բացեք Ձեր սմարթֆոնի կամ պլանշետի Settings բաժինը, այնուհետև` General>Keyboard>Keyboards
 
3.Սեղմեք Add New Keyboard կոճակի վրա և ընտրեք Adaptxt ստեղնաշարը:

4.Բացեք Adaptxt հավելվածը, մտեք Add-on manager բաժինը և more ենթաբաժնում ընտրեք Languages:
 

5.Ցուցակում գտեք հայերենը և ներբեռնեք:

6.Այսքանով կարգավորումներն ավարտված են: Բացեք որև տեքստային խմբագրիչ կամ որոնման պատուհան և ստեղնաշարի վրա սեղմեք գլոբուսի նշանը: Ստեղնաշարերի ցանկը տեսնելու համար 2 վայրկյան սեղմեք և պահեք գլոբուսի նշանը և բացված ցանկից ընտրեք Adaptxt ստեղնաշարը:

7.Space կոճակը վրա մատով քաշեք աջից ձախ կամ հակառակ ուղղությամբ և լեզուն կփոխվի հայերեն:


 


Տեղեկացնեմ, որ այս ստեղնաշարի վրա կան մի քանի թերություններ: Օրինակ որոշ տառերի տեղեր խախտված են և չեն համապատասխանում Armenian Phonetic շարվածքին: Նշեմ նաև, որ այս ստեղնաշարը գրելու ընթացքում առաջարկում է պատրաստի բառեր: Այս ֆունկցիան և մի շարք այլ ֆունկցիաներ կարող եք անջատել կամ միացնել հավելվածի կարգավորումներում:

Հ.Գ.
Կարծում եմ, որ ընդամենը մի քանի շաբաթ հետո iOS-ում կհայտնվեն նաև այլ անվճար կամ վճարովի հայերեն ստեղնաշարեր: Ժամանակի ընթացքում կփորձեմ անդրադառնալ դրանցից յուրաքանչյուրին:
 
Դիտումներ: 924 | Ավելացրեց: Karen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: