19:19 Viber հավելվածում ավելացել է վիդեոզանգեր կատարելու հնարավորություն | |
![]() Viber Media ընկերությունը թողարկել է Android և iOS համակարգերի համար նախատեսված Viber հավելվածի նոր տարբերակը, որտեղ ամենանկատի փոփոխությունը վիդեոզանգեր կատարելու ֆունկցիայի ավելացումն է: Նախկինում այդ ֆունկցիան հասանելի էր միայն համակարգիչների համար նախատեսված Viber ծրագրի վրա: Ընդ որում, այժմ հնարավոր է նաև վիդեոզանգեր կատարել համակարգչից սմարթֆոն և հակառակը: Android և iOS համակարգերի Viber հավելվածի նոր տարբերակում ավելացել է նաև QR կոդերի հետ աշխատելու ֆունկցիա, որը նախատեսված է կոնտակտային տվյալների փոխանակման համար: Որպեսզի նոր մարդու ավելացնեք կոնտակտներում, բավական է սկանավորեք նրա կոդը: Թարմացվել է նաև հավելվածի արտաքին դիզայնը:
| |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |