Գլխավոր էջ » 2014 » Փետրվար » 28 » ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է HAYPHONE ՍՄԱՐԹՖՈՆԸ
21:56
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ը ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է HAYPHONE ՍՄԱՐԹՖՈՆԸ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է Hayphone սմարթֆոնը՝ հիմնված Android օպերացիոն համակարգի վրա: Օգտագործման մեջ դյուրին, ոճային և միևնույն ժամանակ մատչելի այս սմարթֆոնը հատկապես հարմար է նրանց, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքն առանց ինտերնետային շփման:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության Մամուլի ծառայությունից՝ սմարթֆոնն արժե 65000 դրամ և կարելի է ձեռք բերել նաև ապառիկ:

Գնելով Hayphone՝ բաժանորդը ստանում է անհավանական բոնուս՝ անսահմանափակ ինտերնետ, որը կարելի է օգտագործել 2 տարի շարունակ: Տրամադրվող ինտերնետի առավելագույն արագությունը կազմում է 512 Կբիթ/վրկ:

Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվելwww.vivacell.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով կամ այցելել  ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը:

Դիտումներ: 1051 | Ավելացրեց: Karen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: