Գլխավոր էջ » 2014 » Սեպտեմբեր » 17 » Windows 9-ի ներկայացման օրը հայտնի է
19:18
Windows 9-ի ներկայացման օրը հայտնի է
 
Ինչպես ավելի վաղ հայտարարվել էր, Microsoft պետք է ներկայացներ Windows 9 նոր օպերացիոն համակարգը ս.թ. սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին: Այժմ արդեն Microsoft ընկերությունը հաստատել է այդ իրադարձության օրը: Այն կայանալու է ս.թ. սեպտեմբերի 30-ին Սան Ֆրանցիսկոյում: Այդ իրադարձության համար Microsoft-ը սկսել է հրավիրատոմսեր ուղարկել: Սպասվում է, որ պրեզենտացիայից անմիջապես հետո հասանելի կլինի Windows 9-ի Technical Preview տարբերակը, որը նախատեսված է սարքավորումներ և ծրագրեր մշակողների համար: Հիշեցնեմ, որ բոլորովին վերջերս համացանցում տարածվել են մի շարք լուսանկարներ ու տեսանյութեր, որոնցում ցուցադրվում են Windows 9-ի նոր ֆունկցիաները: Ըստ նախնական տվյալների, Windows 9-ի վերջնական տարբերակը հասանելի կլինի մյուս տարվա մեջ: 
 
Դիտումներ: 344 | Ավելացրեց: Karen | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
Անուն *:
Email *:
Կոդ *: